- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը
- Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
- Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում ճնշում գործադրել Իսրայելի վրա
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է
- Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները
- ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ
- Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային
- Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները
- Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է
Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊ
19:59 11 Սեպտեմբեր 2024ՄԻՊ գրասենյակից հայտարարություն են տարածել․
«Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը:
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական տեղական մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել , ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ: Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ:
Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության ապահովման տեսանկյունից:
Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման:
Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով:
Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ»:
Լրահոս
- Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում ճնշում գործադրել Իսրայելի վրա 23:59 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է 23:50 10 Հոկտեմբեր 2024
- Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները 23:39 10 Հոկտեմբեր 2024
- ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները 23:25 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը 23:22 10 Հոկտեմբեր 2024
- Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը 23:19 10 Հոկտեմբեր 2024
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ 23:12 10 Հոկտեմբեր 2024
- Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային 23:00 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները 22:48 10 Հոկտեմբեր 2024
- Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է 22:35 10 Հոկտեմբեր 2024
- ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի 22:23 10 Հոկտեմբեր 2024
- 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ 22:10 10 Հոկտեմբեր 2024
- Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը 21:59 10 Հոկտեմբեր 2024
- ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել 21:48 10 Հոկտեմբեր 2024
- Հոկտեմբերի 11-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Կամարիս ու Գեղաշեն բնակավայրերի գազամատակարարումը 21:37 10 Հոկտեմբեր 2024
- Հրդեհ՝ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում. այրվել է 9 հա խոտածածկույթ և 33 հա հնձած արտ 21:25 10 Հոկտեմբեր 2024
- Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրшվվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան. փաստաբան 21:13 10 Հոկտեմբեր 2024
- Ալիևի ներկայացուցիչը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին 20:39 10 Հոկտեմբեր 2024
- Կարեն Գիլոյանը ԵԽ-ի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ 20:27 10 Հոկտեմբեր 2024
- Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար 20:15 10 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:19 10 Հոկտեմբեր 2024 Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
- 23:00 10 Հոկտեմբեր 2024 Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային
- 22:10 10 Հոկտեմբեր 2024 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ
Քաղաքականություն
- 23:39 10 Հոկտեմբեր 2024 Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները
- 23:25 10 Հոկտեմբեր 2024 ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները
- 21:59 10 Հոկտեմբեր 2024 Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը