21:41:29 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների՝ ողջ պատասխանատվությունն ուղղելով դեպի Հայաստան. Տիգրան Աբրահամյան

    11:32 28 Փետրվար 2024

    Ադրբեջանը կեղծ արտահոսք է կազմակերպել առ այն, որ Հայաստանը Ֆրանսիայի ու արտատարածաշրջանային այլ ուժերի հետ  Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը փորձում է պնդել, թե Հայաստանի այդ նախապատրաստությունն արտահայտվում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնց մասին Ադրբեջանը կեղծ տեղեկություններ էր տարածել, ինչպես նաև սահմանային ուղղություններից մեկում հայկական ԱԹՍ-ի հետ կապված համապատասխան ինֆորմացիայի տարածմամբ։

    «Իրականում, շատ ակնհայտ է, որ ադրբեջանական այս տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, բայց սա խնդրահարույց է մեկ այլ հանգամանքով, տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը գործողություններ իրականացնելու որոշակի նախապատրաստություն է տեսնում ու ի սկզբանե փորձում է որպես ագրեսոր ճանաչել Հայաստանին, որպեսզի հետագայում իր գործողությունները որակի կանխարգելիչ կամ զսպիչ»,- նշեց պատգամավորը։

    Ըստ Աբրահամյանի՝ այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ բանակցային գործընթացում բավականին բարդ իրավիճակ է։

    «Այս իրավիճակում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների ու այդ ճանապարհին փորձելու է ողջ պատասխանատվությունն ուղղել Հայաստանի ուղղությամբ»,- նշեց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս