20:52:56 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների. Աբրահամյան

    14:10 13 Նոյեմբեր 2024

    ԱԺ  պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

    «Մինչ հայաստանյան իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արձանագրումից, հանցավոր անգործություն դրսևորում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների, էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության ուղղությամբ, Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում:

     

    Ավելին, ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների:

     

    Երբ նախօրեին ռազմագերիների, գերիների հարցով խորհրդարանի հրատապ քննարկման ժամանակ ես ու իմ գործընկերները խոսում էինք Ադրբեջանի` միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի և դրանք չկատարելու մասին, իշխանությունը միակ բանը, որն անում էր` իրականությունից փախուստն էր:

     

    Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղի տանող մոտեցումներ»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս