09:06:46 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տիգրան Ավինյանի նոր որոշումը՝ մանկապարտեզների աշխատանքային ռեժիմի և այնտեղ երեխաների մնալու տևողության մասին

    21:17 14 Ապրիլ 2024

    Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 10-ին որոշում է ընդունել, որով սահմանել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքային ռեժիմը և հաստատությունում երեխաների մնալու տևողությունը։

    Այսպիսով, որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մսուր-մանկապարտեզների աշխատանքային ռեժիմը սահմանվել է ժամը 08:00-ից մինչև 17:30-ը:

    Երևանի քաղաքապետարանի ենթակայության մսուր-մանկապարտեզներում երեխաների մնալու տևողությունը՝ 08:30-ից մինչև 17:30-ը:

     

    Երևանի քաղաքապետարանի ենթակայության մսուր-մանկապարտեզներում երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը սահմանվել է ժամը 17:30-ից մինչև 19:00:

    Նշված որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ