00:32:19 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ղրղըզստանը հայտարարում է Ուզբեկստանի հետ վեճի խաղաղ կարգավորման մասին

    19:36 1 Հոկտեմբեր 2022

    Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնության է եկել Ուզբեկստանի հետ սահմանային վեճի խաղաղ կարգավորման շուրջ, հաղորդում է կառավարության կայքը։ 

    «Ուզբեկստանի Հանրապետության հետ սահմանների հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Մենք կլուծենք սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցը՝ ապահովելու բնակչության խաղաղ կյանքը»,-ասել է Ժապարովը։   

     

    Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի սահմանի երկարությունը 1378 կմ է։ Երկու երկրների միջեւ ամենադաժան վեճերը կապված են ջրային ռեսուրսների՝ ջրամբարների եւ աղբյուրների հասանելիության հետ: 2016 թվականին Բիշքեկն ու Տաշքենդը գործնականում զինված հակամարտության եզրին են հայտնվել։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս