18:55:14 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տաքսի ծառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ

    12:26 5 Մարտ 2024

    Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել  սեպտեմբերից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 

    Եթե ֆիզիկական անձը ծառայություն է  մատուցում տաքսի ծառայությունների միջոցով, ապա էլեկտրոնային համակարգն ինտեգրվելու է Պետական եկամուտների կոմիտեի հետ։ էլեկտրոնային հարթակը, որպես հարկային գործակալ, արդեն պարտավորություն է կրելու տվյալ ֆիզիկական անձի համար ներկայացնելու  հայտարարություն և վճարելու օրենքով սահմանված պետական տուրքը։

    Փոփոխությամբ հնարավորություն է տրվելու ֆիքսելու տաքսի ծառայությունների իրացման շրջանառությունը։ Ծրագիրը միտված է վերահսկողության մեկ հարթակում համախմբելու տաքսի ծառայություն մատուցողներին, նաև երաշխավորել ծառայության բարձր որակը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս