16:38:03 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տարեվերջյան ցուցահանդես՝ լի գույներով և արվեստի շնչով

    14:32 25 Դեկտեմբեր 2017

    ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ԼԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ

    Այսօր` դեկտեմբերի 25-ին, Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան ցուցահանդես, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռուբեն Աթանեսյանը, վիզուալ մինիմալիստ արվեստագետ, նկարիչ-քանդակագործ Գևորգ Ջորջ-Քասաբյանն ու այլ հյուրեր: Ներկաները ծանոթացան սաների աշխատանքներին, միաժամանակ պրն. Քասաբյանի կողմից պարգևատրվեցին նախապես հայտարարված <<Ձմեռ>> խորագրով մրցույթի հիսուն աշխատանքներից լավագույն տասը: Ցուցահանդեսի վերջում քաղաքապետը ողջունեց ներկաներին և նշեց.
    -Այս տարի ևս մեր երեխաները մասնակցեցին բազմաթիվ մրցույթների և արժանացան բարձր գնահատականների, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Ինձ համար առաջնային է մշակույթի դերը համայնքի կյանքում և ես վստահ եմ, որ առաջիկայում ունենալու ենք ավելի մեծ ձեռքբերումներ:

     
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս