10:56:43 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տավուշի մարզպետը՝ առաքյալների շարքում (Photo)

    09:30 7 Հուլիս 2014

    Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանի նշանակումից անմիջապես հետո մարզի Կողբ համայնքում օծվեց Սբ. Հովհաննես եկեղեցին, որը համայնքի բնակիչների համար վերջին շրջանի ամենաուրախալի նորություններից էր: Սակայն հետաքրքրականն այստեղ կայանում է ոչ թե գյուղի նորակառույց եկեղեցու բացումը` այլ այն, ինչ մեզ պատմեցին համայնքի բնակիչները:

    Նորակառույց եկեղեցում բազմաթիվ որմնանկարների և նկարների մեջ առաջին իսկ հայացքից աչքի է զարնում մի նկար` բոլորին հայտնի Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը, որում Հիսուս Քրիստոսը նստած է իր 12 առաքյալների հետ: Այս նկարը նայելիս միանգամից աչքի է ընկնում 12 առաքյալների մեջ հենց ինքը` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Պարզելու համար, թե իսկապես մեզ հասած այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը` Slaq.am-ը ուսումնասիրեց հայտնի որմնանկարի բազմաթիվ օրինակները և իսկապես ոչ մի օրինակում մենք չգտանք առաքյալներից մեկին ով հենց այսպիսի տեսք ունենա: Ցուցադրվող «առաքյալը» շատ ավելի ժամանակակից տեսք ունի և տարբերվում է բոլորից:

    Իսկ թե որքանով են մարզպետը և «առաքյալն» իրար նման` դատեք ինքներդ.

    Slaq.am-ը զրուցեց նկարի հեղինակի՝ Անդրանիկ Անտոնյանի հետ, ով պատմեց մեզ, որ իր նախաձեռնությամբ է առաքյալներից մեկին պատկերել մարզպետի դիմագծերով.«Ես ուզում էի անակնկալ անել, Աբովյանն ի սկզբանե տեղյակ չէր դրանից, հետո մեծ աղմուկ բարձրացավ և մարզպետն ասաց, որ փոխեմ նկարը: Այժմ եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիք» նկարում մարզպետը չկա»: Անդրանիկ Անտոնյանի խոսքով մարզպետն արժանի էր լինել առաքյալների շարքում: 

    Ի դեպ նշենք, որ մարզի պաշտոնական կայքերում շարունակում է մնալ այն լուսանկարը, որում մարզպետը առաքյալների շարքում է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս