07:59:45 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

    23:07 18 Հունվար 2025

    Թբիլիսիի Թեմկա շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

    Առկա տեղեկությունների համաձայն՝ մի քանի ցուցարարներ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից դիմակներ կրելու համար, ինչը հանգեցրել է առճակատման։

    Իր հերթին, «Նովոստի-Գրուզիա»-ն, վկայակոչելով TV Pirveli-ն, հայտնում է, որ առնվազն վեց մարդ է բերման ենթարկվել Թբիլիսիի TEVZ թաղամասի ոստիկանական բաժանմունքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ։

    Սարաջիշվիլի մետրոյի կայարանից մի քանի տասնյակ մարդ «Ոչ ոստիկանական ռեժիմին» կարգախոսով երթով շարժվել է դեպի ոստիկանական բաժանմունք։ Հանրահավաքի մասնակիցներից մի քանիսը ցուցադրաբար դիմակներով ծածկել են դեմքերը։ Վերջերս Վրաստանում բողոքի ակցիաների ժամանակ դա արգելվել է։

    Չենթարկվողներին ոստիկանությունից հայտնել են, որ կտուգանվեն։ Ի պատասխան՝ նրանք սկսեցին վանկարկել՝ «Ոստիկանություն ամենուր, արդարություն՝ ոչ մի տեղ»։

    Շուտով ՆԳՆ աշխատակիցները սկսել են բերման ենթարկել ցուցարարներից մեկին, ինչը մյուսները փորձել են կանխել։ Փոխհրաձգության ժամանակ կոտրվել է բաժանմունքի ապակե դուռը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս