20:42:27 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ

    12:45 1 Նոյեմբեր 2024

    «Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ, որը Լիլիթ Մելիքյանի և Մարգարիտա Կարապետյանի համատեղ աշխատանքն է: Կենտրոնն այս անգամ ներկայացնում է իր աշխատանքը հատուկ տիպի մարդկանց հետ։

    Այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, նրանց ունակություններն ավելի շահավետ դարձնել։ Մարգարիտայի ասեղնագործությունները բոլորից տարբերվում են իրենց առանձնահատուկ ոճով:

    Նա սիրում է ասեղնագործել, որովհետև դա իրեն հանգստություն է բերում: Հավաքածուի մեջ ոչ մի զգեստ չի կրկնվում: Հավաքածուն ստեղծվել է առանց որևէ կանոնների և տենդեցների: Այն ժամանակակից երիտասարդական հավաքածու է, որտեղ կա դիզայների և մի աղջնակի մտածելակերպ և ունի սոցիալական կարևոր գործառույթ: Նախաձեռնությունը վերականգնում, նոր և ժամանակակից շունչ է հաղորդում ավանդական մշակույթին, ժողովրդական ձեռարվեստին և ազգային հագուստին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս