- Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները
- Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք
- Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ
- ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը
- Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
- Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
- Հորդանանը փակել է Սիրիայի հետ ցամաքային սահմանը
- Զելենսկին ու Թրամփը կհանդիպեն Փարիզում․ AFP
- Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել
- Ապօրինի ծառահատումներ՝ Տավուշի անտառներում
ՀՀ ՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը
11:47 11 Նոյեմբեր 2024ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել ավելի անվտանգ միջավայր
Ինչպես բազմիցս նշել ենք, նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հնարավորությունների լիարժեք օգտագործումն է և, վերջնարդյունքում, հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։ Նախագծերի մշակման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է ոլորտի միջազգային առաջավոր փորձի համակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն, քննարկվել և լուծումներ են առաջադրվել կարգավորումների ամբողջականությունն ապահովող բոլոր հնարավոր հարցերի, այդ թվում՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրական երաշխիքների կապակցությամբ։ Վերջինիս համատեքստում ուսումնասիրության առարկա է դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը վերաբերելի իրավակիրառ պրակտիկան։ Արձանագրվել է, որ հանրային վայրերում տեսահսկման իրականացումը և համապատասխան հանրամատչելի տվյալների ձեռք բերումը չի հանդիսանում մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը անհամաչափ միջամտություն, եթե դա նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ ու համաչափ է այդ նպատակին հասնելու համար։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը, գիտակցելով հարցի կարևորությունը և խորությունը, առանցքային համարելով հանրային անվտանգության բոլոր շահառուների շահերի պատշաճ պաշտպանությունը և այդ կապակցությամբ բոլոր դերակատարների փոխհամաձայնեցված դիրքորոշման առկայությունը, մշտապես պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած մտահոգություն և հասցեագրելու այն։
Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, կարևորելով հանրային անվտանգության ապահովման գործում միասնական ընկալում և գործողությունների միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։ Սա ապացույցն է նաև նրա, որ մեր կողմից ներկայացված նախագիծը չունի որևէ ենթատեքստ, այն բխում է բացառապես հանրային շահից։ Սակայն եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ։
Միաժամանակ, չշեղվելով հանրային անվտանգության միջավայրի բարելավման նպատակադրումից և օրակարգից, ներկայումս քննարկվում է առանձին նախաձեռնությամբ խնդրի փուլային լուծման տարբերակը։ Մասնավորապես, նախատեսվում է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։ Վերջինս հատկապես արդյունավետ կարող է լինել ՀՀ ներքին գործերի նախարարության «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագրի համատեքստում, որի իրագործմանն ուղղված քայլերն արդեն ընթացքի մեջ են։
Արդյունքում, նշված ծրագրի իրականացումը թույլ կտա հանրային անվտանգության առաջնահերթ խնդիրները լուծել ՀՀ ներքին գործերի նախարարության տեսահսկման համակարգերով, որոնց ծածկույթը արդիականացման ծրագրի իրագործման շնորհիվ կընդլայնվի։ Ընդ որում, ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների պարբերական վերլուծությունը թույլ կտա հասցեագրելու չլուծված խնդիրները և փաստարկված եզրահանգումների հիման վրա ձեռնարկելու նոր միջոցներ»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
- Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները 00:01 7 Դեկտեմբեր 2024
- Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք 23:44 6 Դեկտեմբեր 2024
- Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ 23:28 6 Դեկտեմբեր 2024
- ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը 23:12 6 Դեկտեմբեր 2024
- Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե 22:55 6 Դեկտեմբեր 2024
- Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին 22:32 6 Դեկտեմբեր 2024
- Հորդանանը փակել է Սիրիայի հետ ցամաքային սահմանը 22:19 6 Դեկտեմբեր 2024
- Զելենսկին ու Թրամփը կհանդիպեն Փարիզում․ AFP 22:00 6 Դեկտեմբեր 2024
- Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել 21:39 6 Դեկտեմբեր 2024
- Ապօրինի ծառահատումներ՝ Տավուշի անտառներում 21:24 6 Դեկտեմբեր 2024
- Իրանն ու Իրաքը համատեղ պաշտպանական նախագծեր են քննարկում․ Reuters 21:12 6 Դեկտեմբեր 2024
- Մեկ շաբաթում ուկրաինական կողմը 13 000 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ 20:49 6 Դեկտեմբեր 2024
- Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը 20:41 6 Դեկտեմբեր 2024
- «Անհիմն հայտարարությունները դարձել են կրկնվող երևույթ»․ Գևորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին 20:19 6 Դեկտեմբեր 2024
- Թբիլիսիում Սաակաշվիլիի կուսակցության անդամներից մեկի տանը զենքի պահոց է հայտնաբերվել 20:02 6 Դեկտեմբեր 2024
- Վանաձորում բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ 19:49 6 Դեկտեմբեր 2024
- Վրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդը մահացել է 19:33 6 Դեկտեմբեր 2024
- ՊՆ-ից հերքում են զինվորի մահվան մասին լուրը 19:21 6 Դեկտեմբեր 2024
- Ռուսաստանի և Բելառուսի նախագահները ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր 19:07 6 Դեկտեմբեր 2024
- ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը 18:51 6 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:28 6 Դեկտեմբեր 2024 Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ
- 22:32 6 Դեկտեմբեր 2024 Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
- 21:39 6 Դեկտեմբեր 2024 Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել
Քաղաքականություն
- 16:13 6 Դեկտեմբեր 2024 ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան
- 16:04 6 Դեկտեմբեր 2024 Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
- 15:38 6 Դեկտեմբեր 2024 Ամեն հաջորդ դատական նիստին ավելի է պարզ դառնում իմ ու Վազգեն Սաղաթելյանի մեղադրանքի օբյեկտիվ կողմի բացակայությունը. Նարեկ Սամսոնյան Ամեն հաջորդ դատական նիստին ավելի է պարզ դառնում իմ ու Վազգեն Սաղաթելյանի մեղադրանքի օբյեկտիվ կողմի բացակայությունը. Նարեկ Սամսոնյան