- Բայդենը «Միլթոն» փոթորկի պատճառով հետաձգել է Գերմանիա և Անգոլա ուղևորությունները
- ԱՄՆ ավելի քան 10 նահանգ դատի է տվել չինական TikTok-ին՝ երիտասարդների հոգեկան առողջությանը վնասելու մեղադրանքով
- Ֆրանսիայում Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չստացավ անհրաժեշտ քվեն
- Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները
- Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին
- Արարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունն․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ
- Մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում․ Այսօր այս իշխանության «շնորհիվ» այն գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ Սրբազան
- Ռուսական կողմը հայտարարել է՝ Ուկրաինայի զինուժը Կուրսկում 21 250 զինծառայող է կորցրել
- Իջևանում կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Առաջարկվում է ԱՊՊԱ ոլորտում պատահարները գրանցել նաև ճանապարհների տեսախցիկների օգնությամբ
13:21 18 Սեպտեմբեր 2024Երևանում ավտովթարներով պայմանավորված խցանումների կրճատմանը նպաստելու համար Ավտոապահովագրողների բյուրոն քննարկում է մի քանի առաջարկներ։ Արդեն իսկ կատարվել է փոփոխություն՝ թարմացնելով եղած գործիքակազմերից մեկը։ Այն է, ավտոպատահարների դեպքում վարորդների միջև համաձայնեցված հայտարարագրերը բջջային հավելվածով (ASWA) լրացվելու պարագայում փոխհատուցվող գումարի չափը 200 հազարից դարձել է 400 հազար դրամ։
«Եթե տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որտեղ մասնակից է 2 ավտոմեքենա ու վարորդներից մեկն ընդունում է իր մեղավորությունը, և չկան մարմնական վնասվածքներ, այդ դեպքում իրենք պայմանավորվում են պատահարը գրանցել համաձայնեցված հայտարարագրով։ Ոչ մեկին պետք չի զանգել, ոչ մեկին պետք չի հրավիրել, հավելվածի միջոցով տվյալները լրացվում են, վերջում հաստատվում է ու վերջ։ Արդեն վարորդներն անելիք չունեն, մնում է ապահովագրական ընկերությունների գործը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
Ավտոապահովագրողների բյուրոն նման քայլի գնաց՝ ակնկալելով, որ վթարից հետո տեղում համաձայնության եկող ու մեքենաները ճանապարհներից շուտ դուրս բերող վարորդների թիվը կմեծանա։ Որքանո՞վ էին վարորդներն օգտվում այս գործիքակազմից, երբ փոխհատուցվող գումարի չափը 200 հազար դրամ էր։
«Ընդհանուր ծավալում մինչև 200 հազար դրամ փոխհատուցումների տեսակարար կշիռը մոտ 70 տոկոս է։ Դրա մոտ կեսը համաձայնեցված հայտարարագրով են գրանցել վթարները։ Այսինքն՝ առանց ոստիկան հրավիրելու։ Հիմա այն պատահարները, որոնց դեպքում վնասի չափը 200 հազարից 400 հազար դրամի շրջանակում է, ընդհանուր ծավալում, կազմում են 15 տոկոս։ Մենք ակնկալում ենք, որ դրա մինչև 5 տոկոսի չափով կօգտվեն այս նոր գործիքակազմից, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ ավելի մեծ թվով վթարների դեպքում մեքենաները շուտ դուրս բերվեն ճանապարհից»,-ասաց բյուրոյի գործադիր տնօրենը։
Հասկանալի է, որ այս գործիքակազմն առաջարկվող լուծումներից մեկն է։ Քննարկվում են նոր առաջարկներ ու տարբերակներ վթարի ենթարկված ավտոմեքենաները հնարավորինս շուտ ճանապարհներից դուրս բերելու համար։ Առաջարկներ կան այն մասին, որ պատահարները վարորդների կողմից հնարավոր լինի գրանցել հատուկ հավելվածների միջոցով։ Մեկ այլ տարբերակ կա՝ կապված անօդաչու թռչող սարքերի հետ, առաջարկվում է նաև կիրառել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները։
«Առաջարկվող տարբերակներից մեկը հետևյալն է. օրինակ, եթե պատահար է տեղի ունեցել, վարորդները կզանգահարեն ոստիկանություն, այնտեղ կտեսնեն, եթե տեսանկարահանող սարքը պատահարը գրանցել է ամբողջությամբ, ապա վարորդները կկարողանան մեքենաները դուրս բերել ճանապարհից ու սպասել ոստիկաններին»,-ասաց Վաղինակ Եղիազարյանը։
Դա իհարկե, բավական կնպաստի խցանումների կրճատմանը, սակայն պետք է դիտարկվի, թե արդյոք տեսախցիկները կատարում են բավարար որակի ու ընդգրկվածությամբ նկարահանում։ Մասնագետը նշեց, որ այստեղ որակը լավացնելու ուղղությամբ բավական աշխատանք կա կատարելու։ Տարբերակները շատ են, ամեն դեպքում, ըստ մասնագետի, միջազգային փորձը ցույց է տալիս, որ վնասի չափը գնահատելու հարցում տեսանկարահանող սարքերի կիրառումը նկատելի արդյունք է տալիս։
Լրահոս
- Բայդենը «Միլթոն» փոթորկի պատճառով հետաձգել է Գերմանիա և Անգոլա ուղևորությունները 23:58 8 Հոկտեմբեր 2024
- ԱՄՆ ավելի քան 10 նահանգ դատի է տվել չինական TikTok-ին՝ երիտասարդների հոգեկան առողջությանը վնասելու մեղադրանքով 23:45 8 Հոկտեմբեր 2024
- Ֆրանսիայում Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չստացավ անհրաժեշտ քվեն 23:33 8 Հոկտեմբեր 2024
- Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները 23:09 8 Հոկտեմբեր 2024
- Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին 22:59 8 Հոկտեմբեր 2024
- Արարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 22:45 8 Հոկտեմբեր 2024
- Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունն․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ 22:30 8 Հոկտեմբեր 2024
- Մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում․ Այսօր այս իշխանության «շնորհիվ» այն գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ Սրբազան 22:13 8 Հոկտեմբեր 2024
- Ռուսական կողմը հայտարարել է՝ Ուկրաինայի զինուժը Կուրսկում 21 250 զինծառայող է կորցրել 21:52 8 Հոկտեմբեր 2024
- Իջևանում կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց 21:36 8 Հոկտեմբեր 2024
- Ամերիկայի Ֆլորիդա նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 21:13 8 Հոկտեմբեր 2024
- Ռուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա 20:57 8 Հոկտեմբեր 2024
- Ղազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոկաև 20:39 8 Հոկտեմբեր 2024
- Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով 20:20 8 Հոկտեմբեր 2024
- ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են 20:01 8 Հոկտեմբեր 2024
- Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները 19:47 8 Հոկտեմբեր 2024
- Ապարանի պանրի գործարանը կվերսկսի արտադրական գործունեությունը 19:35 8 Հոկտեմբեր 2024
- Վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ․ Փաշինյան 19:24 8 Հոկտեմբեր 2024
- Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները 19:08 8 Հոկտեմբեր 2024
- «Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքները 18:55 8 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:09 8 Հոկտեմբեր 2024 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները
- 22:45 8 Հոկտեմբեր 2024 Արարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Արարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 22:30 8 Հոկտեմբեր 2024 Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունն․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունն․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ
Քաղաքականություն
- 19:47 8 Հոկտեմբեր 2024 Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները
- 19:24 8 Հոկտեմբեր 2024 Վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ․ Փաշինյան Վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ․ Փաշինյան
- 15:52 8 Հոկտեմբեր 2024 Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին