06:04:37 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական ծանրաքարշը

    22:23 2 Դեկտեմբեր 2022

    Tesla ընկերությունը հինգշաբթի ներկայացրել է առաջին էլեկտրական ծանրաքարշը։ Մեքենան ներկայացնելու արարողությունը հեռարձակվել է  ընկերության կայքում։

    Արարողությանը մասնակցել է ընկերության հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը։ Նա անձամբ է դուրս եկել հարթակ ծանրաքարշի ղեկին նստած։ «Սա փիղ է, բայց շարժվում է հովազի պես։ Արագ է թափ հավաքում եւ արագ էլ արգելակում է»,- ասել է նա։

    Ընկերության տեղեկության համաձայն՝ ծանրաքարշը կարող է առանց վերալիցքավորման հաղթահարել 500 մղոն (մոտ 800 կիլոմետր)։ Կցորդիչի բեռնատարողությունը մոտ 37 տոննա է։ Մասկի խոսքով՝ ծանրաքարշն ունի «ուլտրաարագ լիցքավորում»։ Բայց չի նշվել, թե որքան ժամանակ կպահանջվի դրա լիարժեք լիցքավորման համար։ Մասկը նաեւ չի նշել, թե արդյոք մեքենան կունենա անվարորդ կառավարման համակարգ, եւ որքան ծանրաքարշ է Tesla-ն մտադիր արտադրել առաջիկայում։

    Մասկը ներկայացրել էր Tesla-ի ծանրաքարշի նախատիպը դեռեւս 2017թ.։ Այն ժամանակ նա խոստացել էր, որ դրա արտադրությունը կսկսվի 2019թ.։ Tesla-ի առաջին ծանրաքարշները կփոխանցվեն Pepsi ընկերությանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս