04:56:43 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան

    22:31 18 Հունվար 2025

    Հունվարի 18-ին, ժամը 17:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Լ. Ե., ծնված 1995 թ․)։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։43-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել է ավտոմեքենան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ