22:05:43 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախորդ տարվա ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը գազասպառման համակարգերի տեխսպասարկում է իրականացվել 698 256 բաժանորդի մոտ

    14:38 4 Մարտ 2024

    2023 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից 698 256 բաժանորդի մոտ փաստացի իրականացվել է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում:

    Ընկերությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում ընկերության փականագործները թվով 215 301 բաժանորդների գազասպառման կենցաղային համակարգում հայտնաբերել են թվով 361 775 խախտումներ (թերություններ), որից թվով 211 253-ը վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին՝ 120 805 բաժանորդի մոտ:

    30.09.2023թ դրությամբ 56 077 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

    Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 8 525 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային նորոգման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել են 976 լրացուցիչ արտապլանային սպասարկումներ:

    ՀՀ ՀԾԿՀ համապատասխան որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (ԳՄՕԿ) համաձայն, գազասպառման համակարգերի սպասարկումը իրականացվում է տարեկան առնվազն 2 անգամ՝ որից առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ):

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս