10:44:41 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում վերահսկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ, 8 օջախ չի հաջողվում մարել

    13:54 3 Օգոստոս 2021

    Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռնկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահսկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները:

     
     
     

    Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այն հրդեհների օջախներում, որոնք դեռ չեն մարվել, աշխատում է 16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 45 հրշեջ ուղղաթիռ, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն:

     

    Դեռևս հրդեհի օջախներ պահպանվում են Թուրքիայի Մուղլա, Անթալիա, Իսփարթա նահանգներում: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ:

    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ