01:46:25 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները

    22:15 4 Դեկտեմբեր 2024

    ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքների նախնական պատճառների պարզաբանման նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

    Խորհրդակցությանը ներկա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները:

    Խորհրդակցության ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վթարի վերաբերյալ վերջնական եզրակացությունով ներկայանալ մեկ շաբաթից՝ հետագա նմանօրինակ դեպքերը կանխարգելելու նպատակով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս