02:23:54 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդականները Մարտի 8-ի առթիվ այցելեցին կին ազատամարտիկների շիրիմներին

    17:32 9 Մարտ 2017

    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի անդամները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ այսօր՝ մարտի 9-ին այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու առյուծ հայուհիների՝ զոհված կին ազատամարտիկների շիրիմներին: Ձևավորված ավանդույթի համաձայն ուսանողները ծաղկեպսակ դրեցին կին ազատամարտիկների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցեցին՝ հպարտությամբ ու խոնարհումով ևս մեկ անգամ վերհիշելով նրանց անգնահատելի սխրանքը:

    Մեզ հետ ունեցած զրույցում Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ այս միջոցառումը երկու նպատակ ունի. նախ և առաջ Մարտի 8-ը   նաև մեր կին ազատամարտիկների տոնն է, այն մայրերի ու քույրերի, ովքեր կոտրելով կնոջ՝ թույլ էակ լինելու մասին բոլոր կարծրատիպերը, հայրենիքի համար օրհասական պահին ապացուցեցին, որ հայրենի հողի պաշտպանը պետք է լինենք բոլորս՝  կին թե տղամարդ:

    «Այս միջոցառմամբ նաև մեր հարգանքն ու խոնարհումն ենք ուղղում այն բոլոր առյուծածին մայրերին, ում որդիները երբեք տուն չեն վերադառնա և չեն շնորհավորի իրենց մայրերին այս տոնի  առթիվ»,- նշեց Ս. Խառատյանը:

    Ուսանողները այցելեցին նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի և քառօրյա պատերազմի բովում զոհված մերօրյա հերոսների շիրիմներին: Հերոսները չեն մահանում. նրանք անմահանում են: Նրանց հոգիները կենդանի են, քանի դեռ հիշում ենք նրանց....

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս