- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
- Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
- Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը
- VIDEO. Պուտինը Փաշինյանին հրավիրել է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ
- Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
- Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
Թովմասյանը միջազգային գործընկերներին խնդրել է Ադրբեջանի հանցավոր վարքագծին ուղղված հրապարակային քննադատական հայտարարությամբ հանդես գալ
13:17 28 Մարտ 2023ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին խնդրել է Ադրբեջանի հանցավոր վարքագծին ուղղված հրապարակային քննադատական հայտարարությամբ հանդես գալ։ Նա այդ մասին գրառում է արել․
«Մարտի 26-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանի և Երվանդ Բալայանի ուղղությամբ։
Նույն օրը` ժամը 11:00-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը, «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։ Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։ Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում Ալյոշա Զաքարյանին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ևս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել:
Մարտի 25-ին Ադրբեջանը հատել է Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:
Մարտի 27-ին՝ ժամը 9։00-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը կրկին փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Վերոնշյալ գործողություններով Ադրբեջանը փորձում է խզել միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև, իսկ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, խաթարում է Արցախի ժողովրդի կյանքի, նրանց խաղաղ գոյակցության իրավունքը, փորձում ստեղծել վախի մթնոլորտ։
Անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն դրույթները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը մարտահրավեր է նետում ողջ միջազգային իրավակարգին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ խնդրելով իրենց մանդատի ողջ ուժով գործադրել միջնորդական ջանքեր՝ ուղղված Բերձորի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը։ Միաժամանակ խնդրել եմ հանդես գալ հրապարակային քննադատական հայտարարությամբ՝ ուղղված Ադրբեջանի հանցավոր վարքագծին»։
Լրահոս
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին 20:54 9 Հունիս 2023
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին 20:46 9 Հունիս 2023
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ 20:41 9 Հունիս 2023
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ 20:28 9 Հունիս 2023
- Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը 20:14 9 Հունիս 2023
- Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս 19:54 9 Հունիս 2023
- Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը 19:52 9 Հունիս 2023
- Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ) 19:42 9 Հունիս 2023
- ՊՆ զինված ուժերի պատվո պահակային վաշտում կանցկացվի զորակոչիկների ընտրություն 19:40 9 Հունիս 2023
- Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը 19:32 9 Հունիս 2023
- «Հայոց պատմության» 9–րդ դասարանի դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ. Հայկ Դեմոյան 19:27 9 Հունիս 2023
- VIDEO. Պուտինը Փաշինյանին հրավիրել է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները 19:26 9 Հունիս 2023
- Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա 19:12 9 Հունիս 2023
- Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը՝ Կազանում 19:00 9 Հունիս 2023
- Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է 18:49 9 Հունիս 2023
- Հունիսի 11-ից Գայի պողոտայի առաջին գծով կերթևեկի միայն հանրային տրանսպորտը 18:32 9 Հունիս 2023
- Արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները. Փաշինյան 18:20 9 Հունիս 2023
- Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը․ Մանե Թանդիլյան 18:06 9 Հունիս 2023
- VIDEO. Հրաժեշտ տարրական դպրոցին 18:04 9 Հունիս 2023
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս Պապին 17:54 9 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
15:30 9 Հունիս 2023 Մնում է ՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը եւ արժանապատվությունը վերածվի գործողությունների Մնում է ՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը եւ արժանապատվությունը վերածվի գործողությունների
-
15:30 8 Հունիս 2023 Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
-
12:11 8 Հունիս 2023 ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է «չոլերում թողել» 7-ամյա արցախցի տղային (Տեսանյութ) ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է «չոլերում թողել» 7-ամյա արցախցի տղային (Տեսանյութ)
Միջազգային լուրեր
-
21:25 9 Հունիս 2023 Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում
-
17:41 9 Հունիս 2023 Պուտինը Լուկաշենկոյի հետ անվտանգության հարցեր է քննարկել Պուտինը Լուկաշենկոյի հետ անվտանգության հարցեր է քննարկել
-
17:17 9 Հունիս 2023 Գրետա Թունբերգը գրել է, որ ավարտել է դպրոցը եւ այլեւս դասադուլներ չի անի Գրետա Թունբերգը գրել է, որ ավարտել է դպրոցը եւ այլեւս դասադուլներ չի անի
Տնտեսություն
-
23:56 9 Հունիս 2023 Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան
-
18:49 9 Հունիս 2023 Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
-
15:20 9 Հունիս 2023 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր