14:33:51 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

    20:24 23 Մայիս 2024

    Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

     

    Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

    Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

    Հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը, ով հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է ու ասել է, որ «Toyota Land Cruiser Prado»-ն ինքն է վարել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս