18:16:04 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Toyota Camry-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ․մեքենան վերածվել է մոխրակույտի

    18:40 14 Մայիս 2023

    Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
    Ժամը 15։35-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում:

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, քաղաքացիների օգնությամբ՝ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 

     

    Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ 

    Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է ընթացքի ժամանակ։ 

    Ոստիկանությունը պարզում է վարորդի ու վիրավորների ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս