03:11:15 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում ոչ սթափ վարորդը Toyota Camry-ով բախվել է 6 մեքենայի

    12:28 26 Հունվար 2025

    Հունվարի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմանում Երևանի բնակիչ Արսեն Ալեքսանյանն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված Hyundai Sonata, Honda, 2 Nissan Tiida, Nissan Altima, Opel Combo մակնիշի ավտոմեքենաներին։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel Combo-ից գազի արտահոսք է սկսվել։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչև գազաբալոնի պարպվելը։

    Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

    Toyota-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ