04:40:27 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին

    23:00 10 Հունիս 2023

    Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք տտեղի ունեցել Արարատի մարզում:

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:

    Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Ի.-ի դին:

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

     Գոռ Ի.-ին մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը: Նշվում է, որ 37-ամյա տղամարդը առեւտրական է եղել:

    Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

    Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

    Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություների պատասխաններ լինելուց հետո:

    Ավտոմեքենան քննիչի հանձարարականով տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս