02:33:45 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել․ Transfermarkt

    00:00 23 Մարտ 2023

    Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

    Առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։

    Երկրորդ տեղում է Օսիմհենի թիմակից Խվիչա Կվարացխելիան, որի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 85 միլիոն եվրո։ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն այս ցուցանիշով կիսում են 3-4-րդ տեղերը։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

    Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել․ այն կազմում է 6 միլիոն եվրո։

    Իսկ ահա Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրոյից իջել է 20 միլիոնի։ Հարկ է նշել, որ Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերային արժեքը ևս նվազել է։ Բելգիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը 55-ից հասել է 40 միլիոնի։

    Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս