- Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել
- Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը
- Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան
- Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել
- Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի
- Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին
- Եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ․ Վահե Հովհաննիսյան
- «Դիմադրություն» շարժումը առավոտյան 08.00-ից կվերսկսի անհնազանդության ակցիաները
- Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2021-ին նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»
14:13 25 Հունվար 2022Transparency International կազմակերպությունը երկուշաբթի հրապարակել է իր 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը՝ ցույց տալով, որ կոռուպցիայի մակարդակն ամբողջ աշխարհում մնում է անփոփոխ, ընդ որում երկրների 86 տոկոսը վերջին 10 տարում գրեթե որեւէ դինամիկա չի ցուցաբերում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Իր զեկույցում կազմակերպությունը նշում է նաեւ, որ այն երկրները, որտեղ կանոնավոր կերպով ոտնահարվում են քաղաքացիական ազատությունները, ինդեքսում ցածր տեղ են զբաղեցնում։
«Քանի որ իրավունքները եւ ազատությունները թուլանում են, իսկ ժողովրդավարությունը անկում է ապրում, ավտորիտարիզմը մեծ տեղ է գրավում, ինչը թույլ է տալիս կոռուպցիային էլ ավելի ծաղկել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Transparency International-ը կոչ է անում կառավարություններին գործել կոռուպցիայի դեմ պայքարելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտավորությունների համաձայն, ինչպես նաեւ խրախուսել մարդկանց ամբողջ աշխարհում միավորել ուժերը եւ պահանջել փոփոխություններ:
2021 թվականի վերջին կոռուպցիայի ամենացածր մակարդակ ունեցող երկրների վարկանիշը գլխավորում են Դանիան, Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան, իսկ ինդեքսում վերջին հորիզոնականները զբաղեցնում են Սիրիան, Սոմալին եւ Հարավային Սուդանը։
Վերջին տասնամյակի ընթացքում իրենց ցուցանիշները բարելաված երկրների թվում հեղինակները նշում են Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ուզբեկստանը եւ Ուկրաինան։
Ինչպես նշվում է զեկույցում, Ռուսաստանը պահպանում է ցածր ցուցանիշներ (100-ից 29 բալ)։
ՌԴ-ում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքում կատարված փոփոխությունները ընդլայնեցին դրա շրջանակը լրագրողների եւ ակտիվիստների վրա, ովքեր բացահայտում են կառավարությունում կոռուպցիան: Կառավարությունը նաեւ օգտագործել է COVID-19 համաճարակը վերահսկողությունն էլ ավելի խստացնելու եւ բողոքի ցույցերն արգելելու համար։
Բելառուսի վարկանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 6 կետով։ 2020-ի կեղծված նախագահական ընտրությունների դեմ բողոքի դաժան ճնշումից հետո կառավարությունը սահմանափակել է խոսքի եւ խաղաղ հավաքների ազատությունը, խաթարել է ժողովրդավարական հակակշիռները եւ ճնշել ընդդիմությանը։
Զեկույցում նշվում է նաեւ Ղազախստանում վառելիքի գների աճի, կոռուպցիայի եւ անհավասարության դեմ վերջին բողոքի ցույցերը: Երկրում հակակոռուպցիոն նոր օրենսդրություն է ընդունվել, իշխանությունները աղմկահարույց հետաքննություններ են անցկացնում, սակայն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ընտանիքի հասցեին կոռուպցիայի մեղադրանքները մնում են առանց ուշադրության։ «Բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է պայքարել կոռուպցիայի դեմ այնպիսի բարձր ռիսկային ոլորտներում, ինչպիսիք են նավթը եւ գազը: Մյուս հրատապ առաջնահերթություններն են իրավապահ եւ դատական համակարգում կոռուպցիայի վերացումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության գոյության համար պայմանների ստեղծումը»,- նշում են հեղինակները։
Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում վերջին տեղերը զբաղեցնում են Թուրքմենստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը։
Լրահոս
- Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել 01:58 25 Մայիս 2022
- Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան 01:43 25 Մայիս 2022
- Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի 01:30 25 Մայիս 2022
- ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի օդուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը» 01:14 25 Մայիս 2022
- Դավութօղլուի կոշտ արձագանքը՝ Էրդողանի՝ «Ինձ համար Միցոտակիս անունով մեկը չկա» արտահայտությանը 00:57 25 Մայիս 2022
- TikTok-ում վճարովի սթրիմեր կհայտնվեն 00:42 25 Մայիս 2022
- Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոն «վիճելի պահ» է 00:28 25 Մայիս 2022
- 2021 թվականին աշխարհում մոտ 580 մարդ է մահապատժի ենթարկվել․ Amnesty International 00:14 25 Մայիս 2022
- Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել 23:58 24 Մայիս 2022
- Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին 23:47 24 Մայիս 2022
- Եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ․ Վահե Հովհաննիսյան 23:36 24 Մայիս 2022
- Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ 23:25 24 Մայիս 2022
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին 23:14 24 Մայիս 2022
- Չեռնոգորիայի նախագահն այս ամիս կայցելի Հայաստան 23:03 24 Մայիս 2022
- ԱՆԻՖ-ի ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ. Ավինյան 22:52 24 Մայիս 2022
- Լիոնում կայացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Ն․Հակոբյանի հանդիպումը 22:41 24 Մայիս 2022
- Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը 22:33 24 Մայիս 2022
- Երեւանում կոյուղագծի կառուցման համար հատկացվել է ավելի քան 1 միլիոն դոլար․ Հրաչյա Սարգսյան 22:30 24 Մայիս 2022
- ՌԴ ՊՆ-ից հայտնել են Ռուսաստանի և Չինաստանի համատեղ օդային պարեկության մասին 22:19 24 Մայիս 2022
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծման մասին 22:08 24 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
01:58 25 Մայիս 2022 Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել
-
01:30 25 Մայիս 2022 Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի
-
01:14 25 Մայիս 2022 ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի օդուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը» ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի օդուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը»
Տնտեսություն
-
13:35 24 Մայիս 2022 Ավան վարչական շրջանում 12 ժամ ջուր չի լինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
13:26 23 Մայիս 2022 Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. Տրվել է ժամկետ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
-
14:12 23 Մայիս 2022 Նավթի գները բարձրանում են Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան բարձրանում են՝ պահանջարկի բարձրացման ֆոին
Հասարակություն
-
22:33 24 Մայիս 2022 Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը
-
01:43 25 Մայիս 2022 Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան
-
23:58 24 Մայիս 2022 Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել