21:34:20 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծառուկյանն ու Բաղդասարյանը քաղաքակիրթ բանավիճել են

    08:44 21 Հոկտեմբեր 2013

    Slaq.am-ը երեկ արդեն տեղեկացրել էր , որ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ և ՕԵԿ առաջնորդներ՝ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի միջև, Զվարթնոց օդնավակայանում:

    Միջադեպի վերաբերյալ կայքը մեկնաբանություն խնդրեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից.

    -Հայհոյանքներ չեն եղել: Պետք է հստակ շեշտեմ, որ Արթուր Բաղդասարյանին Հայաստանում, թե Հայաստանից դուրս չկա որևէ մեկը, որ կարող է նրա հետ անհարգալից խոսել ու անպատասխան մնալ ու ընդհանրապես եմ սա ասում, իսկ ինչ վերաբերվում է, որ պարոն Բաղդասարյանը հայհոյած լինի՝ պարոն Բաղդասարյանը Հայաստանում բոլորին է հայտնի ու նրան ճանաչում են, որ նա ունի քաղաքակիրթ կեցվածք և երբևէ իրեն թույլ չի տա նման միջավայրում, նման մարդկանց ներկայությամբ հայհոյել կամ կամ որևէ նման բան : Դա Արթուր Բաղդասարյանի կերպարին ընդհանրապես հարիր չէ, ինքն ունի քաղաքակիրթ կեցվածք, իսկ ինչ վերաբերվում է իրեն հայհոյելուն արդեն նշեցի , չկա մի մարդ, որ իրեն հայհոյի և անպատասխան մնա, սա ընդհանրապես եմ ասում:

    Եղել է տղամարդկային բանավեճ կապված վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը քաղաքակիթ ավարտ է ունեցել և բանավեճից հետո յուրաքնչյուրը հեռացել է՝ մնալով իր կարծիքին: Նախագահին դիմավորել են ու հեռացել են:

    Հեռանալուց  հետո եղե՞լ է, որ շարունակվի  քաղաքակիթ  բանավեճը:

    Ոչ:

    Իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց  նախագահին  դիմավորելուց  առաջ եղավ այդ քննարկումը:

    Ես չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել, թե ինչու այդտեղ եղավ, այլ ոչ թե ուրիշ տեղ, չեմ կարող ասել:

    Ուզում եմ նախագահի անունը չկապել դրա հետ, որ հենց կոնկրետ գնացել են և տեղ են ընտրել վիճաբանելու համար: Ընդհանրապես առաջին հանդիպումը եղել է այդտեղ և այդտեղ էլ խոսակցությունը տեղի է ունեցել : Ոչ մի այլ, երկրորդ, երրորդ անփի հետ պետք չի կապել այդ ամենը :

     

    Հիշեցնենք, որ  երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում լուրջ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի միջև: Գագիկ Ծառուկյանին դուր չի եկել այն փաստը, որ Բաղդասարյանը նշանակվել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, ինչն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի կուսակցականապետերը վեճի բռնվեն:

    Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջիններս, մի շարք այլ պաշտոնյաների հետ, գնացել են օդանավակայան` դիմավորելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով երեկ Բրյուսելից Երևան էր ժամանում: Բանը հասել է նրան, որ Ծառուկյանը սկսել է հայհոյել Բաղդասարյանին, իսկ այնուհետև ձեռնամարտի են բռնվել, ինչն էլ կարողացել է կանխել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և թույլ չի տվել, որպեսզի այդ ամենը շարունակվի, ինչից անմիջապես հետո Բաղդասարյանը հեռացել է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս