10:47:05 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի հետ

    15:45 9 Օգոստոս 2024

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոլացիայի ղեկավար Հադի ալ-Բահրայի, բանակցային հանձնաժողովի նախագահ Բեդիր Քամյուի և Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Աբդուրահման Մուստաֆայի հետ։

    Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սիրիական հակամարտության ընթացիկ զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատվել է Թուրքիայի աջակցությունը բովադակալից, իրատեսական երկխոսությանն ու բանակցային ջանքերին՝ Սիրիայում համապարփակ քաղաքական լուծման համար, որը հիմնված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254 որոշման  վրա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս