11:25:20 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «ՏՈՆՈւՍ-ԼԵՍ» ընկերությունն արժանացավ տարվա «Դեղագործական ընկերություն» մրցանակին

    09:34 28 Հուլիս 2017

    Հարգելի գործընկերներ,

    27/07/2017 թվականին տեղի ունեցավ Համազգային Վստահության Խորհրդի կողմից կազմակերպվող «Տարվա Բժիշկ և Տարվա Բուժհիմնարկ-Հուսո Աստղ 2017» 6-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:

    «ՏՈՆՈւՍ-ԼԵՍ» ընկերությունն արժանացավ տարվա «ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» մրցանակին: Ընկերության հիմնադիր տնօրեն Լ. Հակոբյանը իր խոսքում նշեց,-«Այս մրցանակը վկայությունն է համազգային բարձր վստահության, բայց և միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է. «Տոնուս-Լես» ընկերությունն իր 17 տարիների գործունեության ընթացքում առաջնորդվել է այն սկզբունքով և առաքելությամբ, որ պետք է ոլորտը դարձնել ավելի′ հզոր, ավելի′ կայուն և ավելի′ վստահելի»:

    Հպարտությամբ կարող ենք ասել, որ այսօր ընկերությունը հայաստանյան շուկայի առաջատարներից է և ունի իր ուրույն տեղն ու դիմագիծը շնորհիվ՝ դինամիկ զարգացման: Ընկերության գործունեությունն ընդգրկում է դեղի արտադրությունից մինչև մանրամեծածախ վաճառքի ամբողջ շրջափուլը: Իր գործունեության ընթացքում «Տոնուս-Լես»-ը բազմաթիվ անգամներ է արժանացել տարբեր մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի և «Տարվա Դեղագործական Ընկերություն» մրցանակն էլ կդառնա «Տոնուս-Լես»-յան հաղթական պատմության կերտման ճանապարհի կարևոր բաղադրչիչներից մեկը: Մաղթում ենք ընկերությանը նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Շնորհավո՜ր…

    ‹‹ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ››-«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ»

     

     

    «ՏՈՆՈւՍ-ԼԵՍ» ՍՊԸ Հասարակայնության հետ կապերի բաժին

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս