- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը
- Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
- Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում ճնշում գործադրել Իսրայելի վրա
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է
- Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները
- ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ
- Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային
- Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները
- Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է
Մանկական հիվանդանոցում խայտառակ պատկեր է. բաց լարեր՝ հիվանդասենյակներում․ «Ժողովուրդ»
09:00 12 Սեպտեմբեր 2024«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: 2022 թվականի դեկտեմբեր ամսին Երեւան քաղաքում մեծ շուքով բացվեց «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնը: Հիմնադրման օրվանից այս բժշկական կենտրոնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում առողջապահության նախարարությունը՝ շեփորահարելով այս կլինիկայի առավելությունների, բարձրակարգ լինելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ առանց նախնական հաշվարկներ անելու, առանց ռիսկերը փաստացի գնահատելու՝ առողջապահության նախարարությունը 2023 թվականի սկզբին 600 մլն դրամի պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել այս բժշկական կենտրոնի հետ: Որպես կանոն՝ պետական պատվեր հիվանդանոցներին տրամադրվում է առնվազն մեկ տարի վճարովի սկզբունքով գործելուց հետո, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ որակի ծառայություն է մատուցում հիվանդանոցը:
Այսօրինակ ֆինանսավորում, ինչպիսին արվել է «Ուիգմոր»-ի դեպքում, ՀՀ առողջապահության համակարգում երբեք չի արձանագրվել, լիազոր մարմինը՝ պետական պատվեր տեղադրողը, շատ ավելի զգուշավոր է եղել ֆինանսների տրամադրման գործում: Մշտապես սպասել են, դիտարկել նորաբաց կլինիկաների աշխատանքը եւ նոր սկսել ֆինանսավորել, այն էլ՝ «Ուիգմոր Գրուփ»-ին հատկացված գումարից 20-30 անգամ պակաս չափով:
Բայց հանրության, առողջապահության կառավարիչների, տարիների փորձ ունեցող բժիշկների որոշակի շրջանակում ձեւավորվել է կարծիք, որ այս կլինիկան Հայաստանում առանձնահատուկ է, պայմանները, վերանորոգումը, կահավորումը, դիզայնը չունեն իրենց հավասարը, եւ որ մրցակցելը նրա հետ շատ դժվար է, առավել եւս, եթե հավելենք, որ ճանաչված շատ բժիշկների են հրավիրել աշխատելու «Ուիգմոր Գրուփ»-ում. սակայն իրականությունը ամենեւին էլ այդքան վարդագույն եւ կատարյալ չէ: Բուժայցելուներից ոմանք, լինելով ավելի ուշադիր, դիտարկել են, թե իրականում ինչ վիճակ է տիրում հիվանդանոցում, եւ անգամ ներկայացվող «գերազանց պայմաններից» «Ժողովուրդ» օրաթերթին փաստեր են ներկայացրել (տեղադրում ենք «Ուիգմոր Գրուփ»-ի լավ վերանորոգված եւ կահավորված պայմանները): Լուսանկարներում դուք կարող եք տեսնել, թե նոր վերանորոգված, գովազդված հիվանդանոցում ինչպիսի խայտառակ պայմաններ են. սանհանգույցի առաստաղը բաց է, մանկական հիվանդասենյակի սանհանգույցում էլեկտրական լարերը դուրս են եկել պատից ու հասանելի են երեխաներին: Հիվանդասենյակի մահճակալի վերեւի մասում եւս բաց լարերը հասանելի են երեխաներին…
Ստացվում է, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի համար տրված ձեւակերպումը՝ «Մանկական հիվանդանոցային բուժօգնության բացառիկ մշակույթ՝ ի նպաստ երեխաների ապահով եւ որակյալ բուժօգնության» միֆ է: Անգամ հիվանդանոցային տարրական անվտանգային պայմաններն ապահովված չեն, ու տեսչական որեւէ մարմին ոչինչ չի անում բարձրակարգ հիվանդանոցը վերահսկելու, խախտումները բացահայտելու համար: Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը գիտեն, որ առողջապահական ոլորտում «Ուիգմոր»-ը վայելում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորությունը, եւ նրա մայրը ինչ-ինչ առնչություն ունի այս հիվանդանոցին կամ դրա տարբեր մասնաշենքերի բացմանը»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Լրահոս
- Պարսից ծոցի երկրները Վաշինգտոնին կոչ են անում ճնշում գործադրել Իսրայելի վրա 23:59 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է 23:50 10 Հոկտեմբեր 2024
- Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները 23:39 10 Հոկտեմբեր 2024
- ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները 23:25 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի կենտրոնը 23:22 10 Հոկտեմբեր 2024
- Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը 23:19 10 Հոկտեմբեր 2024
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ 23:12 10 Հոկտեմբեր 2024
- Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային 23:00 10 Հոկտեմբեր 2024
- Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ռաս ալ Նաբաա և Նուայրի շրջանները 22:48 10 Հոկտեմբեր 2024
- Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է 22:35 10 Հոկտեմբեր 2024
- ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի 22:23 10 Հոկտեմբեր 2024
- 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ 22:10 10 Հոկտեմբեր 2024
- Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը 21:59 10 Հոկտեմբեր 2024
- ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել 21:48 10 Հոկտեմբեր 2024
- Հոկտեմբերի 11-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Կամարիս ու Գեղաշեն բնակավայրերի գազամատակարարումը 21:37 10 Հոկտեմբեր 2024
- Հրդեհ՝ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում. այրվել է 9 հա խոտածածկույթ և 33 հա հնձած արտ 21:25 10 Հոկտեմբեր 2024
- Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրшվվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան. փաստաբան 21:13 10 Հոկտեմբեր 2024
- Ալիևի ներկայացուցիչը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին 20:39 10 Հոկտեմբեր 2024
- Կարեն Գիլոյանը ԵԽ-ի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ 20:27 10 Հոկտեմբեր 2024
- Սյունիքում հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար 20:15 10 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:19 10 Հոկտեմբեր 2024 Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Պարզվել է երեկ Իջևան-Երևան երթուղու «ГАЗель»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
- 23:00 10 Հոկտեմբեր 2024 Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ոստիկանները հայտնաբերեցին կեղծ ահազանգ տված 10-ամյա տղային
- 22:10 10 Հոկտեմբեր 2024 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ
Քաղաքականություն
- 23:39 10 Հոկտեմբեր 2024 Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները
- 23:25 10 Հոկտեմբեր 2024 ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները ՔՊ նախաձեռնող խմբի նիստում զեկույցով են հանդես եկել Ֆինանսների և ՇՄ նախարարները
- 21:59 10 Հոկտեմբեր 2024 Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը