17:39:42 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ունենք վստահություն, որ Ակադեմիական քաղաքը դառնալու է մեր հանրությունը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը. Ժաննա Անդրեասյան

    11:25 13 Հունիս 2024

    Խորհրդարանը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Արտահերթ ելույթի իրավունքով ձայնը տրվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:

    Նախարարը տեղեկացրեց՝ 2023-ին նախարարությունն իրականացրել է 20 բյուջետային ծրագիր՝ 233 մլրդ դրամ ծավալով:

    Իր ելույթում Անդրեասյանը մասնավորապես անդրադարձավ բյուջետային ծրագրերի հանրային ազդեցություններին, ընդգծեց՝ մեր երեխաներին ուղղված ամենակարևոր ծրագրերից մեկը թերևս Ակադեմիական քաղաքն է:

    «Նախորդ տարին սկսել ենք Ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ ու ցանկություններով, տարին ավարտել քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, նախագծող լավագույն ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կամփոփվի առաջիկա շուրջ մեկ ամսում, քաղաքի համար տեղորոշված շուրջ 700 հեկտար տարածքով և այդ տարածքները Ակադեմիական քաղաքին փոխանցելու սկսված գործընթացով, միջազգային լավագույն բուհերի հետ ձեռք բերված համաձայնություններով ու բուհերի խոշորացման, գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ուղղությամբ սկսած աշխատանքով»,- նշեց նախարարը:

    Անդրեասյանը տեղեկացրեց՝ այս պահին էլ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման, կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ:

    «Ունենք վստահություն, որ Ակադեմիական քաղաքը դառնալու է մեր հանրությունը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը»,- համոզմունք հայտնեց ԿԳՄՍ նախարարը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս