23:14:33 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ում իրաքցի է ձերբակալվել՝ Ջորջ Բուշի դեմ մահափորձի նպատակով դավադրութան կազմակերպման համար

    01:16 26 Մայիս 2022

    ԱՄՆ-ում իրաքցի է ձերբակալվել՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձի նպատակով դավադրութան հետ կապված:

    Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ Շիհաբ Ահմեդ Շիհաբ Շիհաբը մեղադրվում է Միացյալ Նահանգների նախկին պաշտոնյայի դեմ մահափորձին աջակցելու, ինչպես նաեւ ներգաղթային հանցագործության մեջ՝ օտարերկրյա քաղաքացիներին ԱՄՆ տեղափոխելու ենթադրյալ փորձի համար: Շիհաբը դավադրության շրջանակներում պլանավորել էր լաստանավով Իրաքի չորս քաղաքացու տեղափոխել ԱՄՆ, հայտնում է CNN-ը

    Փաստաթղթերի համաձայն՝ ՀԴԲ-ն դավադրությունը բացահայտել է գաղտնի տեղեկատուների միջոցով, որոնցից մեկն անցյալ տարվա վերջին եւ գարնանը հանդիպումների ժամանակ ձայնագրել էր Շիհաբի մասնակցությամբ դավադրության մասին խոսակցությունները։ Փաստաթղթերում որեւէ Նշվում է, որ նոյեմբերյան հանդիպման ժամանակ Շիհաբը ՀԴԲ-ի տեղեկատուին ասել է, որ «նրանք ցանկանում էին սպանել նախկին նախագահ Բուշին, քանի որ կարծում էին, որ նա է պատասխանատու բազմաթիվ իրաքցիների սպանության եւ Իրաքի փլուզման համար»:

    Հունվարյան հանդիպման ժամանակ Շիհաբը պատմել է, որ արտերկրում «Ալ-Ռաեդ» կոչվող խմբավորման անդամ է: Նրա խոսքով՝ «Ալ-Ռաեդ» խմբավորումը, որը պլանավորում էր սպանել նախկին նախագահ Բուշին, ոչ մի կապ չունի ԻՊ-ի հետ, սակայն նա հույս ուներ, որ ԻՊ-ն հավանություն կտա սպանությանը եւ կհամագործակցի իրենց հետ»։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս