04:22:25 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ բանտում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչը

    23:59 10 Հունիս 2023

     

    Ամերիկացի ահաբեկիչ Թեոդոր Կաչինսկին, ով ռմբակոծված ծանրոցներ էր ուղարկել, մահացել է 81 տարեկան հասակում, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանտերի դաշնային բյուրոյի ներկայացուցչին։

    Թեդ Կաչինսկին, որը հայտնի է որպես Unabomber, մահացած է հայտնաբերվել շաբաթ առավոտյան բանտախցում:

    Կաչինսկին 1990-ականներին փոստով պայթուցիկ սարքեր է ուղարկել համալսարաններ և ավիաընկերությունների գրասենյակներ՝ ուշադրություն հրավիրելու «ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում մարդու ազատությունների ոտնահարման վրա»: Տասնվեց ականապատ ծանրոցներ խլել են երեք մարդու կյանք, ավելի քան 20-ը վիրավորվել են։

    Ահաբեկիչը ձերբակալվել է 1996 թվականին և դատապարտվել ցմահ ազատազրկման։ 2021 թվականի դեկտեմբերին նա տեղափոխվել է բանտային հիվանդանոց՝ առողջության վատթարացման պատճառով։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս