22:13:36 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

    10:09 6 Օգոստոս 2022

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։

     

    «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր զրուցել եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Կոչ եմ արել շարունակել զսպվածությունն ու ուղիղ երկխոսությունն Ադրբեջանի հետ առկա խնդիրների լուծման համար», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

    Մեկ այլ գրառմամբ էլ նա հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

     

    «Վստահեցրել եմ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանն ու ավելի դյուրին դարձնել այն՝ օգնելու կայուն խաղաղության հասնել Հարավային Կովկասում», - նշել է Բլինքենը։

    Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

    Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ:

    Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս