10:16:01 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությունը սկսվել է

    17:10 30 Հունիս 2012

    «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած մոմավառությունը ի հիշատակ Վահե Ավետյանի արդեն սկսվել է:

    Մոմավառությունը տեղի է ունենում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց։

    Հավաքվածների մեջ են հասարակական-քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ և սովորական քաղաքացիներ, մոտավորապես 1000 հոգի: 

    Նրանց ձեռքներին կան տարբեր կոչերով ցուցապաստառներ: Հավաքվածները ռեստորանի պատերին ներկով գրել են Հանցաքար: Ի դեպ այս պահին, երբ դրսում մոմավառություն է` ռեստորանի ներսում հարսանյաց արարողություն է...

    Նշենք, որ երեկ մահացել է հունիսի 17-ին ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։

    Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս