05:54:18 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար

    12:31 26 Փետրվար 2024

    Փետրվարի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սույն գործը նախաձեռնվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 01 խցում պահվող դատապարտյալ Արմեն Զ․-ի կողմից իր շուրթերը գնդասեղով (բուլավկա) միմյանց միացնելու փաստով։ 

    Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, իսկ փետրվարի 9-ին նա իր շուրթերը կարել էր, պատճառաբանելով, որ ինքը ցանկանում է, որպեսզի իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս