21:23:57 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրդեհ է բռնկվել Վանթյան փողոցում գտնվող բնակարանում

    11:35 11 Դեկտեմբեր 2024

    Դեկտեմբերի 10-ին, ժամը 22։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վանթյան փողոցում այրվում է տուն։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում։

    Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 11-ին, ժամը 00։29-ին, մարվել՝ 00։44-ին։ 200 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և փայտ (1 խմ)։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս