23:32:23 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր մեջ սեւեր եւ սպիտակներ բերողը հեռացվելու է, մեր մեջ բաժանում չի լինելու. Արամ Վարդեւանյան

    23:40 25 Մայիս 2022

    2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքներով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դարձավ միջազգային ստանդարտ։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում Մադրիդյան սկզբունքների մասին արված հայտարարությանը։

    «Ամենաբարձր պաշտոնյան իրեն թույլ չի տալու նման բառերով խոսել, իսկ ով նման բառերով կխոսի, մաշվելու է ու դուրս է շպրտվելու։ Արցախը նման վիճակի հասցրած, մեզ աղետ բերած, հազարավոր զոհեր տված մարդը այսօր նորից սկսել է նույն պրիմիտիվ դիսկուրսը՝ նախկիններ, ներկաներ, սկսում է խոսել Մադրիդյան սկզբունքներից։ 2007 թվականին ընդունված այդ սկզբունքներով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դարձավ միջազգային ստանդարտ։ Այն մարդը, որն ասում էր՝ ինչ ուզում այն էլ բանակցում է, Արցախը Հայաստան է եւ վերջ, ով Շուշիում պարում էր ու դրանից հետո այդ ամենը հանձնում, խոսում է այդ ամեն ինչից։ Ախր դուք ժողովրդին խաբելու իրավունք չունեք, ամոթ է»,- նշեց Վարդեւանյանը

    Վարդեւանյանն ասաց, որ այլեւս հասարակության մեջ բաժանում չի լինելու. «Մեր մեջ սեւեր եւ սպիտակներ բերողը հեռացվելու է, մեր մեջ բաժանում չի լինելու։ Մեր հայրենակիցներին բերելու ենք միասնականության դաշտ, հզորանալու ենք, ուժեղ ենք լինելու միասին»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս