14:12:24 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր Վաշինգտոնից մասնավոր ինքնաթիռ է ժամանել Մոսկվա․ Լուրերը, թե Ռուսաստան է եկել Թրամփի բանագնացը, ոչ հաստատվում են, ոչ էլ հերքվում

    18:32 11 Փետրվար 2025

    Այսօր Վաշինգտոնից ինքնաթիռ է ժամանել Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցները գրել են, թե ինքնաթիռով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։  Մասնավորապես, Flightradar ծառայության տվյալներով՝ Gulfstream G650ER բիզնես-ջեթը վայրէջք է կատարել Վնուկովոյում Մոսկվայի ժամանակով ժամը 10:17-ին։

    Վաշինգտոնից Մոկվա ինքնաթիռի ժամանման կապակցությամբ պաարզաբանում է տարածել Ռոսավիացիան։

    Պարզաբանման մեջ նշվում է, որ փետրվարի 11-ին Վաշինգտոնից մեկանգամյա տեխնիկական թռիչք է իրականացվել դեպի Մոսկվա։ Ինքնաթիռը Վաշինգտոնից Մոսկվա թռիչքն իրականացրել է «հումանիտար փոխգործակցության ընդունված պրակտիկայի շրջանակում»։

    «Այսօր Վաշինգտոնից մեկանգամյա տեխնիկական սանիտարական թռիչք է իրականացվել դեպի Մոսկվա։ Սա պետությունների միջև մարդասիրական փոխգործակցության սովորական պրակտիկա է»,- հայտարարել է Ռոսավիացիայի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

    Կրեմլում ևս անդրադարձել են «խորհրդավոր» թռիչքին։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ԱՄՆ-ից մասնավոր ինքնաթիռի ժամանման մասին հարցին,  ասել է, թե  Կրեմլը տեղեկություն չունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Մոսկվա ժամանելու մասին։

    «Կրեմլը տեղեկություն չունի Մոսկվա-Վաշինգտոն չվերթի մասին, որը կապում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի հետ»,- մասնավորապես, ասել է Պեսկովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս