19:29:04 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին

    13:58 3 Դեկտեմբեր 2024

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝  պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

    ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ. Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին:

    ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում նախարարության աշխատակիցները քննարկել են զանգակատան իրականացման հարցերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս