01:01:31 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նոր զարգացումներ՝ Վլադիմիր Գասպարյանի գործով. Փաստաբաններ

    14:27 12 Սեպտեմբեր 2024

    ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմ Գասպարյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ։

    «Նախորդիվ հայտարարել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում և ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։

    Դատական կազմից Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ իր ազգականը նախկինում եղել է Վլ. Գասպարյանի պաշտպանական խմբի մեջ։

    Սպասում ենք վերաքննությանը, որով պահանջ է դրվել բեկանել առաջին ատյանին դատավճիռը և կայացնել արդարացման որոշում»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս