- Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը
- Ամրագրվում են ադրբեջանական հայատյաց քաղաքականության փաստերը․ աշխարհին պետք է ցույց տանք ճշմարտությունը. «Թաթոյան» հիմնադրամ
- Երևանի քաղաքապետարանը փնտրում է ավտոբուսների վարորդների՝ 420 հազար դրամ աշխատավարձով
- Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օրն է այսօր
- 1 զոհ, 1 վիրավոր․ Ուշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը
- Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերին, որ տրանսպորտից օգտվելիս պետք է ունենան զեղչային համակարգ․ Տիգրան Ավինյան
- Հետիոտնին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
- Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր
- Շաբաթ և կիրակի օրերին հասույթը համապատասխանաբար 5 և 4 մլն դրամով ավելացել է. Գրիգորյան
- Գործակարգավարական խորհրդակցություն`ուղիղ
«Մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ». Վահե Հովհաննիսյան
11:07 4 Հոկտեմբեր 2024«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց։ Կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ. էականը դա չէ, այլ այն, որ սա լավ առիթ է՝ խոսելու հասարակության վիճակի մասին։ Ի վերջո, երբ ասում ենք՝ հասարակությունը սա´ է ուզում, սա´ է պահանջում, պետք է փորձել հասկանալ, թե ի´նչ է այսօրվա հասարակությունը։ Ո՞ւմ անունից է այս բանավեճը։
Մենք իրոք լավ չենք ճանաչում պարտության հային։ Խորհրդային 70 տարիները և անկախության 30 տարիները մեզ մոռացնել էին տվել պարտության հոգեվիճակը։ Պարտությունը մեզ օտար թվացող, ուրիշներին բնորոշ բան էր թվում։
Հիմա մենք առերեսվում ենք պարտության հայի և պարտության հասարակության հետ։ Իսկ եթե պարտության հայը ոչինչ չի՞ ուզում, կամ սարսափելի վատ բա՞ն է ուզում։ Մենք գիտե՞նք նրա դեստրուկցիայի ուժը, պոտենցիալը։
Առաջին անգամ սրա մասին մտածել եմ նոյեմբերի 9-ից հետո՝ Արցախի հասարակության անկումը տեսնելով։ Դա արդեն նախկին հպարտ ու ռացիոնալ Արցախը չէր։ Ու նաև սա´ հանգեցրեց ճգնաժամային կառավարման ձախողման, պատմական սուղ ժամկետում պատմական փլուզումների։
Վախենում եմ ասել, բայց իմ տպավորությամբ՝ մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ։ Նույնիսկ առողջ շերտերը, նույնիսկ պայքարողներն արդեն թերահավատ են մեր երկրի հեռանկարի հանդեպ։ Նոր լիդերության հիմնական խնդիրը հենց այս հոգեվիճակը փոխելն է։ Նոր լիդերության թիրախը այս խնդիրն է, և եթե մենք սա ընդունենք, ապա բանավեճը՝ նախկին թե ներկա, կզրոյացվի։
Այս հոգեվիճակով հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա։ Իսկ այդպես՝ մեզ կառաջնորդի աղետը։
Այստեղ գալիս է ամենակարևոր ու ամենաբարդ պահը. ինչպե՞ս փոխել պարտված հասարակության հոգեվիճակը։ Բագրատ Սրբազանն իր շարժման ամենասկզբում այդ պրոցեսը բավականին հաջող սկսեց, և հուսահատության թոթափման մեծ ալիք գնաց հասարակության ներսում։ Սա շարժման էմոցիոնալ փուլն էր։ Ինչպե՞ս է պետք շարունակել այդ փուլը, որպեսզի մարդիկ իրոք հավատան պետության հեռանկարին։ Այստեղ արդեն մարդիկ ակնկալում են ռացիոնալ քաղաքական առաջարկներ և հստակ քայլերի շարք, որոնց կհավատան։ Կհավատան, որ այդ քայլերի արդյունքում երկիրը կունենա հեռանկար։
Մենք կորցրել ենք ամբողջական հասարակության պատկերը։ Այսօր Հայաստանը փախստականների մի մեծ ճամբար է հիշեցնում, որը սպասում է զանազան անցակետերի բացման ու չմորթվելու ինչ-որ երաշխիքների։ Այսօրվա աշխարհը, սակայն, երաշխիքներ չի տալիս, նայեք մերձավոր Արևելքին։
Ամբողջական հասարակության փոխարեն մենք ունենք տարբեր ենթամշակույթների բաժանված մարդկային զանգված. «Մեծարգոների ենթամշակույթ», «անտարբերների ենթամշակույթ», «հույսը կորցրածների ենթամշակույթ», «պայքարողների ենթամշակույթ», «գնացողների ենթամշակույթ» և այլն։
Նոր լիդերության խնդիրներից է՝ այս հատվածները վերամիավորել ամբողջական հասարակության մեջ՝ ստեղծելով ներքին հաշտեցման հնարավորություն և միասնական նպատակներ։ «Նախկին թե ներկա» հակադրությունն այս պարագայում դուրս է մղվում, գալիս է միակ հարցը՝ ո՞վ կկարողանա դա անել։ Նախկի՞ն կլինի, ներկա՞, ապագա՞, դա չի էականը, այլ՝ կկարողանա՞ արդյոք։ Ո՞վ կկարողանա վերականգնել այս հասարակությունն այնպես, որ այն նորից հավատա ինքն իրեն ու սկսի վերականգնել սեփական պետությունը»։
Լրահոս
- Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը 11:50 4 Նոյեմբեր 2024
- Ամրագրվում են ադրբեջանական հայատյաց քաղաքականության փաստերը․ աշխարհին պետք է ցույց տանք ճշմարտությունը. «Թաթոյան» հիմնադրամ 11:37 4 Նոյեմբեր 2024
- Երևանի քաղաքապետարանը փնտրում է ավտոբուսների վարորդների՝ 420 հազար դրամ աշխատավարձով 11:25 4 Նոյեմբեր 2024
- Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օրն է այսօր 11:12 4 Նոյեմբեր 2024
- 1 զոհ, 1 վիրավոր․ Ուշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը 11:00 4 Նոյեմբեր 2024
- Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերին, որ տրանսպորտից օգտվելիս պետք է ունենան զեղչային համակարգ․ Տիգրան Ավինյան 10:38 4 Նոյեմբեր 2024
- Հետիոտնին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան 10:23 4 Նոյեմբեր 2024
- Շաբաթ և կիրակի օրերին հասույթը համապատասխանաբար 5 և 4 մլն դրամով ավելացել է. Գրիգորյան 10:13 4 Նոյեմբեր 2024
- Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր 10:01 4 Նոյեմբեր 2024
- Գործակարգավարական խորհրդակցություն`ուղիղ 09:45 4 Նոյեմբեր 2024
- Լույս չի լինի 09:35 4 Նոյեմբեր 2024
- Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան 09:20 4 Նոյեմբեր 2024
- Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղա 09:09 4 Նոյեմբեր 2024
- Էրդողանը կմեկնի Ադրբեջան 23:24 3 Նոյեմբեր 2024
- Օրբանն ասել է, որ Թրամփի հաղթանակը կստիպի Եվրոպային վերանայել իր աջակցությունն Ուկրաինային 22:37 3 Նոյեմբեր 2024
- Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 22:18 3 Նոյեմբեր 2024
- Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում 21:40 3 Նոյեմբեր 2024
- Ես երաշխավորում եմ, որ այս նախաձեռնությունը կդարձնենք ամենամյա. Սյունիքում առաջին անգամ ԱԹՍ-ների փառատոն է անցկացվել 21:18 3 Նոյեմբեր 2024
- Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ 20:45 3 Նոյեմբեր 2024
- Հայ շախմատիստները շարունակում են մրցելույթները աշխարհի Մ18 առաջնությունում 20:26 3 Նոյեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 13:19 31 Հոկտեմբեր 2024 Մենք խուսափում ենք բաց խոսել, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները. Վահե Հովհաննիսյան Մենք խուսափում ենք բաց խոսել, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները. Վահե Հովհաննիսյան
- 17:53 30 Հոկտեմբեր 2024 Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն Աշոտյան Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն Աշոտյան
- 11:58 12 Հոկտեմբեր 2024 Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան
Միջազգային լուրեր
- 11:50 4 Նոյեմբեր 2024 Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը
- 10:01 4 Նոյեմբեր 2024 Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր
- 23:24 3 Նոյեմբեր 2024 Էրդողանը կմեկնի Ադրբեջան Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Տնտեսություն
- 10:19 3 Նոյեմբեր 2024 Ադրբեջանից գազի մատակարարման հարցը շուկայական հարթության մեջ չէ. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ադրբեջանից գազի մատակարարման հարցը շուկայական հարթության մեջ չէ. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն
- 19:30 1 Նոյեմբեր 2024 Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր
- 17:12 1 Նոյեմբեր 2024 Նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է