- Էրդողանը պատմել է Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի կործանման» մասին
- ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
- Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին
- Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ
- Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան
- Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը
- ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
- Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները
- Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության
- ՌԴ ՊՆ խոստացել է անպատասխա չթողնել Տագանրոգի օդանավակայանին ԱՄՆ ATACMS բալիստիկ հրթիռներով Կիևի հասցրած հարվածը
Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ. Վահե Հովհաննիսյան
10:32 11 Նոյեմբեր 2024Պարտավոր ենք ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Պարտություններից ու նման աղետներից հետո ռացիոնալ վերականգնումը սկսվում է մեկ Իռացիոնալ կետից. հասարակությունը պետք է վիրավորվի։ Երկիրը պատերազմի տանելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, անծայրածիր Եռաբլուրի համար, կորսված Արցախի, աղետի ֆոնին իշխանական լկտի պահվածքի, քեֆերի ու վայելքների, Ալիևի կողմից մեր արժանապատվության գռեհիկ ոտնահարման, տխրության ու կորստի օրերին իշխանական ցուցադրական լուսանկարների, այն գռեհիկ իրականության համար, որ այս իշխանությունը նվիրեց ու նվիրում է մեզ, յուրաքանչյուրիս ու բոլորիս՝ միասին վերցրած, այս ամենի համար հասարակությունը պետք է վիրավորվի մինչև հոգու խորքը։
Փոփոխության կրիտիկական զանգվածը ոչ թե միտինիգի բազմամարդությունն է, այլ՝ հասարակության մեջ վիրավորանք զգացած քաղաքացիների անհրաժեշտ քանակը։
Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ։ Քանի չի վիրավորվել, Ալիևը ունենալու է հնարավորություն և, կներեք, իրավունք՝ մեզ վիրավորելու։ Մենք մեզ մարդու պես չենք պահում, որ մեզ մարդու տեղ դնեն։
Հավաքական վիրավորանքը նշանակում է՝ մերժել գռեհիկ ներկան։ Մենք պարտավոր ենք լինելու ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ հանդուրժել ենք, որ թույլ ենք տվել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ, հազար ու մի արդարացում ենք գտել մեր անարժանապատիվ պահվածքի համար։
Իսկ քանի դեռ սա չունենք, ստիպված ենք լսել Ալիևի խոսքերը. «Թշնամուն, որը դեռ 2019-ին ասել էր «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», մենք ստիպեցինք ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և շարունակելու է դա ասել»։ Սա միայն Նիկոլին չի ասվել, սա բոլորիս է ասվել։
Սա հնարավոր է դարձել առանց կարմրելու «մեծարգո» ասողների համայնքի և նրանց առաջ ճկվողների շնորհիվ, և ամեն անգամ, երբ ձեզ և ձեր մտերիմներին հանուն պաշտոնի ուղարկեք մեծարգո ասելու, հիշեք սա։ Երբ Արցախում քաղաքների ու գյուղերի քանդմանը զուգահեռ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում պետական մակարդակով արհեստական գռեհիկ ճոխությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում, հիշեք դա։ Հիշեք «մեծարգոներին», որոնց ձեռքը սեղմել եք ու խոնարհվել, որոնց թույլ եք տվել շարունակել իշխել՝ իրենց բերած բոլոր աղետներից հետո։ Ու Ալիևի ասածներից վիրավորվելուց առաջ վիրավորվեք ինքներդ ձեզնից՝ ձեր փոքրությունից, ձեր բաժին մասնակցությունից։
Հասարակությունը հենց սկսվի վիրավորվել՝ փոփոխությունները սկսվելու են։ Բայց ապագայի հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ հասկանալ հասարակության, հասկանալ, թե ինչ շերտեր ինչ վիճակում են, ինչ կարևոր բաներ են քանդված ու դեֆորմացված, որպես պարտության հասարակություն՝ ինչ ժամանակավոր ենթամշակույթներ կան։ Հասկանալ, աշխատել, փոխել»,- գրել է Հովհաննիսյանը։
Լրահոս
- Էրդողանը պատմել է Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի կործանման» մասին 23:43 11 Դեկտեմբեր 2024
- ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը 23:29 11 Դեկտեմբեր 2024
- Ով կփոխարինի ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանին 23:16 11 Դեկտեմբեր 2024
- Ձեռք են բերել թմրանյութ և շարժվել Գյումրիի ուղղությամբ 23:00 11 Դեկտեմբեր 2024
- Փաշինյանը կարող է հորդորել դնել մանդատը, եթե կիրթ լինեին` կընդունեին. Խաչատուր Սուքիասյան 22:48 11 Դեկտեմբեր 2024
- Ներկայացվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ քայլերը 22:33 11 Դեկտեմբեր 2024
- ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը 22:11 11 Դեկտեմբեր 2024
- Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները 21:55 11 Դեկտեմբեր 2024
- Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության 21:38 11 Դեկտեմբեր 2024
- ՌԴ ՊՆ խոստացել է անպատասխա չթողնել Տագանրոգի օդանավակայանին ԱՄՆ ATACMS բալիստիկ հրթիռներով Կիևի հասցրած հարվածը 21:36 11 Դեկտեմբեր 2024
- Փաշինյանը նիստ է հրավիրել՝ քննարկելու՝ ինչպես են Հայաստանում անցկացնելու COP 17-ը 21:21 11 Դեկտեմբեր 2024
- Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել 21:07 11 Դեկտեմբեր 2024
- Զուրաբիշվիլիին քննարկումներ է ունեցել Վրաստան ժամանած եվրապատգամավորների հետ 20:38 11 Դեկտեմբեր 2024
- ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողները ՀՀ ՊՆ-ում էին․ նրանց համար բանախոսություններ են կարդացել՝ Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ 20:21 11 Դեկտեմբեր 2024
- Խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 20:08 11 Դեկտեմբեր 2024
- Ինչ կապ ունի Հայրապետյանը Ասլանյանի հայտարարության հետ. ԲՏԱ նախարարության պարզաբանումը 19:56 11 Դեկտեմբեր 2024
- Կիևն ATACMS-ով հարվածել է Տագանրոգի ռազմական օդանավակայանին․ ՌԴ ՊՆ 19:43 11 Դեկտեմբեր 2024
- Թալիբների կառավարության անդամներից մեկը մահացել է՝ նախարարության շենքում պայթյունի հետևանքով 19:32 11 Դեկտեմբեր 2024
- Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն․ խորհրդաժողով կլինի 19:12 11 Դեկտեմբեր 2024
- Երևանի Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով 18:58 11 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 11:35 9 Դեկտեմբեր 2024 Եթե 2025-2026-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, ապա Հայաստանը, որպես պետություն, կմնա․ Վահե Հովհաննիսյան Եթե 2025-2026-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, ապա Հայաստանը, որպես պետություն, կմնա․ Վահե Հովհաննիսյան
- 11:47 29 Նոյեմբեր 2024 Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է
- 20:50 26 Նոյեմբեր 2024 Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է. Թադևոս Ավետիսյան Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է։
Միջազգային լուրեր
- 23:43 11 Դեկտեմբեր 2024 Էրդողանը պատմել է Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի կործանման» մասին Էրդողանը պատմել է Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի կործանման» մասին
- 21:55 11 Դեկտեմբեր 2024 Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները
- 21:38 11 Դեկտեմբեր 2024 Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության
Տնտեսություն
- 17:09 11 Դեկտեմբեր 2024 24 ժամ ջուր չի լինի 24 ժամ ջուր չի լինի
- 12:13 11 Դեկտեմբեր 2024 2000 հատ մեթադոն, հերոյին և մարիխուանա․ ՊԾ-ն խոշոր չափի թմրամիջոցներ է հայտնաբերել Սյունիքում 2000 հատ մեթադոն, հերոյին և մարիխուանա․ ՊԾ-ն խոշոր չափի թմրամիջոցներ է հայտնաբերել Սյունիքում
- 11:12 11 Դեկտեմբեր 2024 Ջրանջատում` Արմավիրի մարզում Ջրանջատում` Արմավիրի մարզում