19:51:38 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • VIDEO. Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումն ընդունված կհամարվի, եթե... Ալեն Սիմոնյանը հայտարարություն արեց

    10:29 24 Հունվար 2022

    ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և ապա պարզաբանել է ընթացակարգը։

    «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով

    1-ին․ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,

    2-րդ․ հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է և հրապարակում է ԱԺ նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ