09:46:03 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Video. Մասիսի մարզիկը՝ հեծանվավազքի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

    15:22 7 Նոյեմբեր 2017

    2014թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր, 2015թ. Եվրոպայի չեմպիոն, Լեհաստանում կայացած հեծանվավազքի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանը այս գիշեր վերադարձավ Հայաստան: <<Զվարթնոց>> օդանավակայանում փոխչեմպիոնին դիմավորեցին մեծ շուքով` հայկական դրոշով և զուռնա դհոլով: Աշխարհի գավաթակրին դիմավորելու էին եկել Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, մարզիկի ծնողները, բարեկամներն ու ընկերները: Մարզիկի վայրէջքից ժամեր առաջ օդանավակայանի սպասասրահն արդեն մարդաշատ էր, որտեղ հավաքված հոծ բազմությունը ցնծության մեջ էր: Փոխչեմպիոնին դափնեպսակ հանձնեց Մասիսի փողքաղաքապետ Խ. Արոյանը և նշեց, որ մասիսցիների համար կրկնակի ուրախություն է երբ ցանկալի գավաթը նվաճում է հարազատ քաղաքի մարզիկը: Հիշեցնենք, որ Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման ցուցանիշ դեռևս չէր գրանցվել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ