22:31:00 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր

    00:01 2 Հոկտեմբեր 2022

    Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժանը 16։20-ի սահմաններում Մարտունի-Գետափ ավտոճանապահին Գավառի վարչական տարածքում բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

    Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Volvo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ Lada-ն մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս