02:04:52 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Որոշել ենք՝ պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որ ՀՀ-ի և հարևան երկրների համար սպառնալիք չգնահատվի․ Փաշինյան

    14:16 18 Սեպտեմբեր 2024

    Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է։ Այս մասին, այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Այս հարցում մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մենք պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Ամենակարևոր պատճառներից մեկը, որ որոշել ենք այդպես վարվել․ մասնագետները բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե Աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում: Այսինքն վթարը միջավայրին չի սպառնում»,- հայտարարեց Փաշինյանը։

    Նա ընդգծեց, որ մոդուլյար ատոմակայաննոերի տեխնոլոգիայի կիրառման փուլին են հասել մի քանի երկրներ. «ԱՄՆ-ն ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրն է, բայց դրանով զբաղվում է նաեւ Ֆրանսիան, ՌԴ-ն, Հարավային Կորեան: Մենք աշխատում ենք գործընկերների հետ: Այս պահին մի խնդիր կա․ աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ:

    Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը և՛ Հայաստանի, և՛ շրջակա երկրների համար որեւէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք»,- հայտարարեց Փաշինյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս