01:14:39 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ուսանողական ամառ 2017»-ը հյուրընկալեց Էդուարդ Շարմազանովին

    06:42 16 Օգոստոս 2017

    Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնի շրջանակներում Դիլիջանի Տնտեսագետ» մարզաառողջարանային համալիրում օգոստոսի 15-ին, հյուրընկալվեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Փառատոնի մասնակից 6 ջոկատները հանդիսավոր շարասյունով դիմավորեցին պատվավոր հյուրին, ով Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի ուցեկցությամբ շրջեց մարզաառողջարանի տարածքում՝ զրուցելով ճամբարականների հետ և ծանոթանալով նրանց առօրյային։

             Ազգային Ժողովի փոխնախագահը ներկա գտնվեց վոլեյբոլի առաջնության հերթական հանդիպմանը, որը ստացավ անսպասելի ընթացք. հյուրերը ցանկություն հայտնեցին թիմ կազմել և փորձել ուժերը երիտասարդ սերնդի հետ: Թեժ պայքարի արդյունքում ավագ սերունդը հաղթանակ տոնեց ճամբարականների նկատմամբ: ԱԺ փոխնախագահը եղավ նաև հրաձգարանում, փորձեց կրակելու իր հմտությունը` արժևորելով Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական մերօրյա պայմաններում զենքին տիրապետելու կարևորությունը, ապա ընթրեց ճամբարականների հետ միասին։ Մեզ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց. Մեր հայրենիքի ոչ միայն ապագան, այլ նաև ներկան է մեր երիտասարդ սերունդը, և հետևաբար շատ կարևոր է կրթել ու դաստիարակել երիտասարդներին որպես հասարակության լիարժեք անդամներ, ինչը հնարավոր է դառնում այսպիսի հանդիպումների միջոցով, որոնց ընթացքում ոչ պաշտոնական, մտերմիկ զրույցներով ավագ սերունդը իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում երիտասարդ սերնդին: Այս ամենը հաշվի առնելով է, որ բարձր եմ գնահատում Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի գործունեությունն առհասարակ և կոչ եմ անում մեր ուսանողությանը. վայելեք այն ինչ ունեք՝ հենց հիմա և հենց այստեղ: Դուք ազատ Հայաստանի անկախության սերունդն եք, և դա է ձեր ամենամեծ պարգևն ու ձեռքբերումը»:

    Երեկոն ավարտվեց տոնական խարույկի շուրջ՝ կիթառի հնչյունների նվագակցությամբ, որտեղ ստեղծված ջերմ մթնոլորտում ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ ԱԺ փոխնախագահից ստանալու  իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

    Հավելոնք, որ Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնը կազմակերպել են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը և Հայասատանի երիտասարդական հիմնադրամը:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս