18:12:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայերին

    14:00 23 Օգոստոս 2017

    Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը ներգրավվել են Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին:  

     

    Հայ հրշեջ-փրկարարների վրանային ավանը ծավալվել է Ծաղվերի բնակավայրի մոտ, որից հետո հայկական արձագանքող ուժերին հատկացված տեղամասում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացրել 2 մարտական հաշվարկ:

     

    Դեպքի վայր ժամանած Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել օգնության խնդրանքին արձագանքող բոլոր երկրներին՝ այդ թվում Հայաստանին:

     

    ***

    Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս