06:39:19 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանից Ռուսաստան ճանապարհը Լարսով փակվել է մեծ բեռնատարների համար

    12:45 5 Դեկտեմբեր 2022

    Վրաստանից Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով մերկասառույցի եւ ձյան պատճառով փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

    «Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով փոխադրամիջոցների համար»,- նշվել է հաղորդագրությունում։

    Գուդաուրի-Կոբի եւ Մլեթա-Գուդաուրի տեղամասերում անցուդարձը թույլատրված է մնացած փոխադրամիջոցների համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս