23:50:45 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արագածոտնում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը, մեքենայում հրդեհ է բռնկվել

    01:34 26 Մայիս 2022

    Մայիսի 25-ին՝ ժամը 20։58-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հրդեհի բռնկմամբ։

     ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

    Պարզվել է, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 21։25-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս